Նորաշենում լարված իրավիճակ է , գյուղապետարանի դուռն են կոտրում , մանրամասները քիչ հետո: Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում։
«Հիմա հտնվում են Նորաշեն համայքնում, ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանների միջամտությամբ Նորաշենի համայնքապետարանի դուռը փորձում են բացել։ Մինչ ես եկա դուռն արդեն բաց էր և այստեղ էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը»,-ուղիղ եթերում հայտարարեց Բաբկեն Հարությունյանը։ Նա նաև տեղեկացրե,ց որ երեկ կառավարության ներկայացուցիչների հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ որպես միջանկյալ լուծում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի համայնքի նախկին ղեկավարի տեղակալը, որպեսզի թուլանա լարվածությունը գյուղում․«Սակայն այդ պայմանավորվածությունը չպահվեց։ Էս իշխանությունը թքած ունի, թե համայնքում ինչ է տեղի ունենում և բռնի կերպով եկել և բացել են համայնքապետարանի դուռը»,-հայտարարեց Բաբկեն Հարությունյանը։
Իրավապաշտպանը տեղում գտնվող ոստիկաններից փորձել է ճշտել, թե ու՞մ կարգադրությամբ են բացել դուռը, սակայն ոստիկանները հրաժարվել են պատասխանել և առաջարկել են դիմել ոստիկանության մամուլի բաժին։



