Հունվարի 19-ին Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ծառայություն իրականացնելիս ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի որսած ձկներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նորաշենի մոտ ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 47-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ։ Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
400 հատ սիգը կշռել է 135 կգ: Ըստ վարորդի` ձկները մի անծանոթից գնել է նույն օրը` Ծովազարդ գյուղի մոտակայքում:
Պարեկների հաջորդ բացահայտումը Չկալովկայի մոտակայքում էր։ Ստուգման նպատակով իրավապահները կանգնեցրել են 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ: Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
220 սիգը կշռել է 55 կգ: Տղամարդը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել նույն օրը` Կարմիր գյուղի տարածքից:
Երկու դեպքում էլ մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն` ուղարկվել Սևանի քննչական բաժին: