Նոր Զելանդիայի դպրոցների շուրջ 50 հազար ուսուցիչներ այսօր փողոց են դուրս են ելել՝ հայտարարելով համազգային գործադուլ, որը խոշորագույնն Է դարձել 2019 թ.-ի մայիսից ի վեր: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Հաղորդվում է, որ ըստ Նոր Զելանդիայի 1News հեռուստաընկերության՝ մոտավորապես 800 հազար դպրոցական հանգստյան օր է ստացել դասերի չեղարկման պատճառով։
Ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում, քանի որ ներկայում ուսուցիչների և ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների պակաս կա երկրում: Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, ուսուցիչների բողոքի ակցիային մասնակցել է մինչև 9 հազար մարդ։ Նոր Զելանդիայի կրթության նախարար Ջեն Թինետին 1News-ի եթերում հայտարարել է, որ «շատ հիասթափված է» ստեղծված իրավիճակից։
Միևնույն ժամանակ ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Քրիս Աբերքրոմբին ասել է, թե չի բացառում բողոքի հետագա ակցիաները, քանի դեռ կառավարությունը պատրաստ չԷ համաձայնության գալ ուսուցիչների հետ։