Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռո...

Նոր Զելանդիան պատժամիջոցների նոր փուլ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ որպես Ուկրաինա անօրինական ներխուժման իր շարունակական պատասխանի մաս: Այս միջոցառումներն ուղղված են այն կազմակերպություններին, որոնք կապված են Ռուսաստանի կողմից Զապորոժյեի ատոմակայանի օկուպացիայի հետ։ Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը, փոխանցում է Scoop-ը։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող անօրինական ագրեսիվ պատերազմը հարձակում է կանոնների վրա հիմնված կարգի վրա»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Զապորոժյեի ատոմակայանի գրավումը լուրջ վտանգ է ներկայացնում միջուկային անվտանգության համար և կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից։

Նոր պատժամիջոցները կվերաբերեն հինգ ֆիզիկական անձանց և վեց կազմակերպությունների, որոնք ներգրավված են ներխուժմանն աջակցելու մեջ:

«Բելառուսի դերակատարների դեմ պատժամիջոցները մեր համախոհ միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքեր են՝ դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր աջակցում են Ռուսաստանի անօրինական գործողություններին»,- հավելել է նախարարը։

Փիթերսն ասել է, որ Նոր Զելանդիան գործում է միջազգային գործընկերների հետ համաձայնեցված՝ միանալով ավելի քան 35 երկրների, որոնք նաև միջոցներ են կիրառում նրանց դեմ, ովքեր նպաստում են ռուսական ագրեսիան:

2022 թվականի մարտին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ակտի ընդունումից հետո Նոր Զելանդիան արդեն պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 1700 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև մի շարք առևտրային սահմանափակումներ: