
Նոր Զելանդիան աշխատանքից ազատել է Միացյալ Թագավորությունում իր ամենաբարձրաստիճան դեսպանին այն արտահայտությունների պատճառով, որոնք կասկածի տակ են դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմության իմացությունը, հայտնել է BBC News-ը։
Երեքշաբթի Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի գործերով գերագույն հանձնակատար Ֆիլ Հոֆը համեմատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու ջանքերը 1938թ. Մյունխենի համաձայնագրի հետ, որը Ադոլֆ Հիտլերին թույլ տվեց անեքսիայի ենթարկել Չեխոսլովակիան:
Հոֆը հիշել է, թե ինչպես է Ուինսթոն Չերչիլը քննադատել համաձայնագիրը։
Դրանից հետո դեսպանը խոսել է ԱՄՆ նախագահի մասին։
«Նախագահ Թրամփը վերականգնել է Չերչիլի կիսանդրին Օվալաձև աշխատասենյակում։ Բայց ի՞նչ եք կարծում, նա իսկապես հասկանո՞ւմ է պատմությունից»,- ասել է նա։
Նա Թրամփին համեմատել է Չերչիլի հետ, որը, երբ հեռացվել էր բրիտանական կառավարությունից, դեմ էր Մյունխենյան համաձայնագրին, քանի որ այն համարում էր կապիտուլյացիա նացիստական Գերմանիայի սպառնալիքների առջև: Հոֆը մեջբերել է Չերչիլին, երբ նա հանդիմանել էր Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենին. «Դուք ընտրություն ունեիք պատերազմի և անպատվության միջև: Դուք ընտրել եք անպատվությունը, բայց ձեզ պատերազմ է սպասվում»։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսն ասել է, որ Հոֆի մեկնաբանությունները «խորապես հիասթափեցնող» են և նրա դիրքորոշումը «չկայացած» են դարձրել:
Փիթերսն ասել է, որ Հոֆի տեսակետները չեն արտացոլում Նոր Զելանդիայի կառավարության տեսակետները: «Երբ դուք նման պաշտոն եք զբաղեցնում, ներկայացնում եք ժամանակի կառավարությունն ու քաղաքականությունը, չեք կարող ազատ մտածել, դուք Նոր Զելանդիայի դեմքն եք»,- մեջբերել են տեղի լրատվամիջոցները Փիթերսի խոսքերը: «Դիվանագիտական տեսանկյունից դուք ձեզ այնպես չեք պահում՝ երկրի դեմքը ներկայացնելով»։
Հոֆը զբաղեցրել է գերագույն հանձնակատարի պաշտոնը 2023թ. հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել էր մի քանի նախարարարական պաշտոններ, ներառյալ արդարադատության, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։