Նոր ընտանիք է, լավա, թող գնեն. Փաշինյանը Պապի...

Դուք ասում եք, թե Պապիկյանի գնած տունը արժի 412 հազար դոլար, բայց գնել է 168 հազար դոլարով։ Ես ձեզ առաջարկ ունեմ։ Եթե դուք իրոք ճիշտ եք, երբ ասում եք, որ տունն արժի 412 հազար դոլար, գնացեք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը ու 400 հազարով վաճառեք։ Եթե դուք իրոք կարողանաք այդ տունը 400 հազարով վաճառել, դեռ մի բան էլ 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք։

Այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը ՊՆ Սուրեն Պապիկյանի գնած բնակարանի մասին հարցին:

Հետո էլ ավելացրեց, որ ինքը տևական ժամանակ է, փորձում է վաճառել իր բնակարանը, չի կարողանում: