Իշխանությունները շարունակում են թիրախավորած պահել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իշխանություններին կամ նրանց ոչ հաճելի տեղեկություններ են հրապարակայնացնում։
Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանությունների կողմից այս պահին թիրախավորված են ընդդիմադիր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը։ Իշխանական հարյուրավոր ֆեյքեր բողոքարկում են ընդդիմադիր լրատվամիջոցների էջերը։ Այս բողոքարկումները նվազեցնում էն էջերի ակտիվությունն ու դիտումները։
Իհարկե, այս պահին նման գործողությունները էական վնաս չեն հասցնում լրատվամիջոցներին, բայց փաստում են, որ իշխանությունների կողմից լրատվամիջոցների դեմ աշխատանքներ տարվում են, և ամեն հնարավոր միջոց օգտագործվում է լրատվամիջոցներին հարվածելու համար։



