
«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը: Այս մասին հաղորդում Caliber.Az-ը։
«Քարտեզը հիմնված է բարձրորակ արբանյակային պատկերների վրա», - ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Նրա խոսքով՝ քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների համապատասխան հատվածները, նշված են բնակավայրերը, ճանապարհները, գետերը և լեռները։
Քարտեզի վրա պատկերված են նաև Արազի միջանցքը և դրան հարակից Իրանի տարածքը։
Նշվում է, որ քարտեզը հասանելի է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով։