Պարզվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակված Դավիթ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբայրն է:
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը պաշտոնից ազատվեց սպայի ծեծի հետ կապված հայտնի սկանդալից հետո: Ավելի ուշ նա նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։



