Նոր նշանակումներ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 16-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:

Սնանկության դատարանի դատավոր Անի Միքայելյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: