
Արթուր Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Արթուր Ալբերտի Այվազյանի կենսագրությունը
Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2018-2025 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ.
V-IX.2018 թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ.
2015-2018 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ.
2014-2015 թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ.
2010-2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2007 թ. ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: