
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։