Նոր մանրամասներ Սեբաստիայի փողոցում խոշոր ավտ...

Նոյեմբերի 12-ին, ժամը 20:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Kia» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․  «Kia» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Է. Մ.-ն (ծնված 2001 թ․), Կ. Ա.-ն (ծնված 1983 թ․) և Լ. Մ.-ն (ծնված 1997 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 20։41-ին։ Այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։