Նոր հակասություններ ԱՄՆ-ի և Պանամայի միջև

ԱՄՆ պետդեպարտամենտը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան կառավարական նավերն այժմ կարող են Պանամայի ջրանցքով տարանցել առանց վճարի գանձման:

Սրան ժամերի ընթացքում արձագանքել է Պանամայի ջրանցքի վարչակազմը՝ հերքելով պետքարտուղարության հաղորդագրությունը։

Պանամայի կառավարության կողմից վերահսկվող ջրանցքի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ որևէ փոփոխություն չի մտցրել ջրանցքի հատման վճարների գանձման կամ իրավունքների տրամադրման հարցում․

«Պանամայի ջրանցքի վարչակազմը պատրաստ է երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ՝ նշված երկրից պատերազմական ժամանակ նավերի տարանցման վերաբերյալ», - արձագանքել են ջրանցքի վարչակազմից: