Նոր Հաճնի շտապօգնության ավտոմեքենան բախվել է...

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ,  Վիոլետա Ս.-ն՝ նույն պոլիկլինիկայում որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն՝ նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ: