Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պո...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  կարծում է, որ ամերիկացի ձեռներեց, SpaceX, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ: Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական ​​տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է russian.rt.com-ը:

«Գիտեք, կա մի մարդ, նա ապրում է Միացյալ Նահանգներում՝ Մասկը, որը տարված է Մարսով։ Նման մարդիկ՝ լիցքավորված որոշակի գաղափարով, հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ», - ընդգծել է նա։

Պուտինը հավելել է, որ Մարս թռչելու գաղափարը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ կողմնակիցներ կգրավի, այդ թվում՝ Ռուսաստանում։

Նշենք, որ Մասկը նպատակադրված է առաջին թռիչքը կազմակերպել դեպի Կարմիր մոլորակ: