Ձեզ լսում եմ, նենց տպավորություն ա, որ մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ ամեն ինչ լավ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Հիմա ասեմ այն Երևանի մասին, որում ես եմ ապրում։ Իմ կարծիքով Երևանի գլխավոր խնդիրը այս պահին շինթույլտվություններն են։ Այս շինարարական քաոսն է և այն արդյունքն է, որը բոլորս միասին, անկախ քաղաքական պատկանելիությունից, ունենալու ենք, որովհետև այս քաղաքում ենք ապրում», - ասաց նա։
Դիմելով «Հանրային ձայն» խմբակցությանը ավագանու անդամն ասաց․
«Հաշվի առնելով հանգամանքները և իրավիճակը, շատ բարդ է պատկերացնել մի մարդ, առավել ևս տղամարդ, ով կխանդի կամ կնախանձի ձեզ, տղաներ։ Դուք եկել եք ինչ-որ բաներ եք խոսում։ Կա պարզ ճշմարտություն՝ կա 33 ընդդիմադիր ընտրված մանդատ, 32՝ իշխանական։ Բոլոր միասին չգայինք, Տիգրան Ավինյանը հիմա ստեղ նստած չէր լինում։ Բոլորս միասին ստեղ չէինք գալի, տրանսպորտը թանկացած չէր լինում, այսօր էլ վրեքներս լավություն չէին ծախելու, որ գները իջացնում են։ Նիստերին եկացած չլինեիք, քվորում չապահովեիք, այսօր բոլորս 12 հազար դրամով քաղաքում պարկովկա էինք մուծելու»։