Նիկոլը զոհաբերվելու է, երբ ավարտի Հայաստանի թ...

Քաղաքագետ Ազատ Ադամյանը օրերս հոդված էր հրապարակել, որում արձանագրել էր, որ այս պահին Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն համընկնող շահ։ Hraparak.am -ը փորձեց հասկանալ, թե ինչ է ուզում ասել նա` արդյո՞ք այլեւս պետք չէ պահանջել Փաշինյանի հրաժարականը։

-Դուք գրել էիք, որ այս պահին Հայաստանի եւ Փաշինյանի շահերը համընկնում են, դա նշանակում է, որ այլեւս պետք չէ՞ պահանջել իր հրաժարականը:

-Քաղաքականությունը պետք է ունենա քաղաքագիտական հենք,կարելի է Թուրքիայից պահանջել Արևմտյան Հայաստանը,բայց այն դեպքում,երբ Հայաստանն ունենա դրան համապատասխան ռազմաքաղաքական, տնտեսական դիվանագիտական ներուժ և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ: Նման իրավիճակ է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, իշխանությունն ունի անհամեմատ մեծ ռեսուրս իշխանությունը պահելու, ընդդիմությունը չունի հրաժարականի պահանջին համարժեք ռեսուրս՝ խոսույթի և գործի ներդաշնակման համար, և գլխավորը՝ չկա աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ: Գանք հոդվածին, որտեղ նշել էի՝ Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ պերմանենտ (շարունակական) հեղափոխությունը կանգնեցնելու կետում, քանզի և չկանգնեցնելու դեպքում և վերջնանպատակին՝ Հայաստանի վիլայեթացմանը(թուրքացման) հասնելու դեպքում Նիկոլը զոհաբերվելու է, ինչպես Արայիկ Հարությունյանը զոհաբերվեց Արցախն ադրբեջանացնելուց:
Ցանկացած պետության արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն, Հայաստանի վիլայեթացումն իրականացվում է Նիկոլի դեմքով և Հայաստանի ուժայիններով, որոնք նաև Նիկոլին պահում են Արևմտյան սցենարի ռելսերի մեջ, որտեղ Նիկոլի կյանքը պատկանում է վերջիններիս կամքին: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի տակ գտնվող ուժայիններն ամեն դեպքում զոհաբերելու են Նիկոլին որպես սևագործի: Այստեղ է հիմնականը՝ Նիկոլի կամքը կարող է փրկել սեփական կյանքը, դիվերսիֆիկացնելուց՝ ասել է թե, հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, հայ-ռուսական դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ: Ասել է, թե նա այդ կերպ շանս է ունենալու կտրել ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի շղթաները, որով ինքը շղթայված է։ Դա իր միակ հնարավորությունն է սպասարկելու իր համար առաջանային համարվող իր ֆիզիկական գոյության հարցը, Հայաստանի համար էլ շանս է առնվազն հետաձգել, ժամանակային առումով հնարավորություն տալ կասեցնելու վիլայեթացումը։

-Ձեր հոդվածում նաեւ խոսել էիք ուժայինների բալանսի մասին կամ պարզ ասած` ուժայինները պրոռուսական գործիչներին հանձնելու: Բայց ինչո՞ւ դեպի արեւմուտք գնացող Փաշինյանը ուժայինները թողնի պրոռուսական ուժերին, իր տեսանկյունից` 2021-ի ռազմական հեղաշրջման փորձի տապալմամբ հազիվ է ազատվել նրանցից:

- Նախ նշել եմ հայակենտրոն ուժերին, որոնք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին այլընտրանք չեն փնտրի, հենվելով երկդարյա աշխարհաքաղաքական այն իրողության վրա, ըստ որի Հայաստանի բնական դաշնակիցը նոր և նորագույն պատմական շրջանում Ռուսաստանն է, ելնելով ազգային պետության հիմնական առաքելությունից՝ ինքնության և մշակույթի պահպանում և այս հենքով ազգի հարատևության ապահովում: Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք գնացող Նիկոլին, այստեղ պետք է փաստենք, որ իր հավատամքով, Նիկոլն արևմտյան մշակութային կոդի կրող է, բայց 44-օրյա պատերազմից հետո իր գործունեության օրակարգում դեպի Արևմուտք գնալը դարձել է երկրորդային, առաջնային տեղը տալով իր ֆիզիկական անվտանգությանը, որն այս պահին ապահովում է իր իշխանության լինելը: Նիկոլի արագ փոփոխվող աշխարհաքաղաքական տեքստերն էլ այս տրամաբանությունից պետք է դիտարկել:  Անդրադառնալով 2021 թվականի ռազմական հեղաշրջման փորձին, որն իբրև թե եղել է պրոռուսական ուժերի կողմից, համաձայն չեմ, նախ այն պատճառով, որ առանցքային պրոռուսական խաղացող չի եղել այդ ակտում, ըստ այդմ, տեղի ունեցածը հակված եմ կարծել որպես զգուշացում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կողմից, որտեղ թուրքական կողմի արձագանքը պետք է դիտարկել Մեծ խաղում տարածաշրջանային ոստիկանի իր դերի մասին բարձրաձայնում:

-Մինչ դուք առաջարկում եք ուժայինների բալանս, Փաշինյանը ՌԴ ում պայմանավորվում է հայ-իրանական սահմանային անցակետից հանել ռուս սահմանապահներին: Ինչպե՞ս կմեկնաբանես սա:

-Սա փաստում է այն, ինչի մասին վերևում մանրամասնել եմ, Նիկոլը շղթայված է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին ծառայող ուժայիններով, ինչը նա լավ հասկանում է, և գնահատելով հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները շարժվում է արևմտյան սցենարով: Բայց իր այս քայլերը միայն կարող են արագացնել իր մասով Արևմուտքի պլանները։ Հավատացեք Փաշինյանից առավել ջանասիրաբար ծառայողներ է ունեցել ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը ու նրանք «առաքելությունն» ավարտվելուց հետո շատ դաժան ճակատագրի են արժանացել այդ նույն կենտրոնի մասին։ Ու սա բացառիկ տեղեկատվություն չէ, որին ես տիրապետում եմ, այլ հայտնի պատմական փաստերի վերլուծություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթի» կայքում