Նիկոլը սկսել է «ստրախ գանյատ անել» ՔՊ–ում․ «Ի...

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ  Փաշինյանը սկսել է «ստրախ գանյատ անել» թիմակիցների շրջանում, որ եթե Աստված մի արասցե, մեկը փորձի շրջվել դեպի ընդդիմադիրների թեւ ու որոշի «թռնել վրաներից», ապա երանի է տալու եկեղեցականների շուրջ տեղի ունեցողին։

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Փաշինյանը թիմի ակտիվին հրահանգել է, որ մեծից փոքր զգուշացնեն, որ «վրեքներից թռնելու» դեպքում խայտառակվելու են ոչ միայն իրենք, այլ ամբողջ թիմով։

Ասել է թե` զգուշացրել է, որ բոլորի դեմ կոմպրոմատների արխիվ ունի, որի բացահայտումից հետո սեփական ընտանիքներն անգամ երես կթեքեն իրենցից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում