Նիկոլը պատրաստվում է ամռանը շարունակել՝ Արցախ...

«Երեկ, իրոք, Նիկոլ Փաշինյանը  հերթական անգամ փորձում էր շոու բեմադրել  ԱԺ-ում և նախկինացավով տապակվելով իր վրայից փորձում էր կրկին մաքրել  դավաճանի խարանը, այն խարանը, որը դաջվել է իր ճակատին՝  նոյեմբերի 9-ից հետո։ Անբարոյական ու կատարյալ  ստերի հերթական ժողովածուն էր երեկ նա հրապարակում , որևէ նոր բան չէր դայլայլում , որովհետև այդ ամբողջ ստերի շարքը մենք լսել էինք, ուղղակի փորձում էր ռեմիքս անել այդ ստերը»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ։

«Նիկոլը հասկանում է,  որ ընդդիմության պայքարի վտանգը ոչ թե վրաններից է, այլ՝ օրակարգից , այսինքն Արցախի հարցի հետապնդման, Արցախում հայկական շահի առաջխաղացման խնդիրն է ընդդիմության օրակարգը , ոչ թե Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրելը և նա թիրախավորեց հենց օրակարգը․ սա շատ կարևոր դիտարկում է ։ Այսինքն՝ վրանների ապամոնտաժումից նա չի ուրախանում՝ շատ լավ հասկանալով, որ վրանները ֆորմա էին , փուլ էին Արցախի համար նոր պայքարում»,-ասաց Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով Նիկոլը  պատրաստվում է ամռանը  շարունակել Արցախը հանձնելու գործընթացը։ 

Մանրամասն՝ տեսանյութում: