Նիկոլն ու Ալիևը պայմանավորված նոր պատերազմի ն...

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«նիկոլն ու ալիևը պայմանավորված նոր պատերազմի կամ միակողմանի զիջումներով ադրբեջանի պահանջները կատարելու նոր ներկայացում են բեմադրում:

ալիևը դեկտեմբերի 18-ին հավակնեց, որ խաղաղության համաձայնագրի երկու չհամաձայնեցված կետ է մնացել: Միմյանց հանդեպ միջազգային հայցերից հրաժարվելը և երկու երկրի սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելը:

Բայց չէ, որ ալիևը միշտ ու շարունակ երեք այլ պահանջներ էլ է ունեցել խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» բնակիչների վերադարձը:

Ի՞նչ եղավ այդ պահանջների ճակատագիրը: ալիևը հրաժարվել էր իր այդ երեք պահանջներից: Իհարկե ոչ: Բայց ինչո՞ւ դրանք ներառված չէին ալիևի դեկտեմբերի 18-ի հայտարարության մեջ որպես չլուծված հարցեր:

Այս հարցն ունի միայն մեկ պատասխան:

նիկոլն ու ալիևն արդեն պայմանավորվել են այդ երեք հարցերում: Մնում է միայն դրանց իրագործումը:

Իսկ ալիևի երեկվա հայտարարություններով կարծես թե այդ պայմանավորվածությունների մեկնարկը տրվեց:

Հասկացողաց շատ բարի»: