
Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացում է ԱԺ այգին ժողովրդի համար եւ այն էլ երբեք չի փակվելու։ Դա այսպես կոչված «թավշյա հեղափոխության» էյֆորիայի պիկն էր, երբ շատերը կարծում էին, որ ուր որ է Հայաստանում Նիկոլը երկիր դրախտավայր է կառուցելու։ Սակայն ընդամենը 2,5 տարի անց՝ 2021-ի գարնան սկզբին մենք ականատես ենք լինում բացարձակապես այլ պատկերի։
ԱԺ այգին ոչ միայն փակ է հասարակ ժողովրդի համար, այլ նաեւ դիպուկահարներ են տեղակայված ԱԺ-ում, որոնք նշանառության տակ են առել նույն հասարակ ժողովրդին՝ քաղաքական այլընտրանքային կարծիք արտահայտելու եւ քաղաքական այլընտրանքային պահանջ առաջ քաշելու համար։ Ահա այսպես Նիկոլի «ժողովրդավարության կղզյակը» կամաց-կամաց նույն Նիկոլի ձեռքով վերածվում է կիսաբռնապետական ռեժիմի, իսկ ինքն էլ «թավշյա հեղափոխության առաջնորդից» վերածվում է շատ սովորական «բռնապետիկի»։