Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարակա...

Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը և բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում ևս Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներ են։

Վերջին մի քանի օրերին Մինասյանի, կամ ինչպես իր մտերիմներն են ասում՝ Միշիկի, ձեռքի տակ մնացած քարոզիչները ակտիվորեն պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս օրերին Միշիկի քարոզիչները ինչ ցնդաբանություն ասես չփորձեցին դաշտ նետել, բայց դրանք այնքան ծիծաղելի են, որ չեն դառնում քննարկման առարկա։ Բանը հասավ նրան, որ Միշիկը իր քարոզիչներից մեկի բերանով պահանջում է, որ երկրորդ նախագահ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից կամ, այլ կերպ ասած, հրաժարական տա։

Սա հենց այն նպատակն է, որը երկար տարիներ սպասարկել են նրանք։ 2018-ից առաջ դա անում էին իրենց կողմից «աճեցվող» Նիկոլ Փաշինյանով, Արման Բաբաջանյանով, Ստյոպա Սաֆարյանով և այլ կերպարներով, իսկ հիմա, չունենալով իշխանություն և դառնալով իրենց նախկին գործիքների ներկա գործիքները, ստիպված են իրենց դեմքով անել կեղտոտ գործը։

Միշիկին, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում։ Ինչ զարգացումներ էլ տեղի ունենան Հայաստանում՝ փոխվի իշխանությունը, թե չփոխվի, Միշիկի և իր խմբակի գնացքը գնացել է։ Նրանց արդեն որևէ մեկի քաղաքականությունից դուրս գալն ու չգալը չի օգնելու, ինչպես տարիներով մեռած մարդու դիակին արհեստական շնչառությունը։ Դիակը չի կենդանանա, բայց շնչառություն տվողը նեկրոֆիլի տպավորություն է թողնում։