Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությ...

Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․

Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իշխանության լինելով ժամանակ շահելը:
Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայ և Հայաստանի դեմ, դրանով պայմանավորված՝ Արևմուտքն առարկայական և տեղեկատվական ոչ մի լուրջ գործողություն չի անում Նիկոլի դեմ:
Երեկ ԵԱՏՄ նիստի ավարտին միության հետագա զարգացման մասին հռչակագիր ստորագրվեց, բայց դրանից առաջ Նիկոլի բերանով տարվա ամենաանիմաստ աշխարհաքաղաքական միտքը հնչեց. «ԵԱՏՄ-ը տնտեսական ասոցացիա է և չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ», սա ըստ էության հիմարություն է, բայց սա Նիկոլը ծախելու է Արևմուտքին:
Այս ընթացքում Ալիևն Արևմուտքի հետ պայմանավորվում է ադրբեջանցիների հետվերադարձ Հայաստան, իսկ Նիկոլը Արևմտյան ցանցերով ցանցավորում է Հայաստանի մարզերը, որն էլ լուսաբանում է հանրային հեռուստաընկերությունը:
Այս պրոցեսի շարունակականությունն ուղեկցվելու է նոր զոհերով և նոր տարածքային կորուստներով, բայց սա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռներին լեգիտիմություն է տալու Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզեն ուժով: