Նիկոլի հետ 7 ամիս նույն տարածքում ապրելն է հե...

Քաղաքական դաշտում սպասվում էր Սերժ Սարգսյանի պատասխան ելույթը, սակայն Քոչարյանի քննադատությանը նա հակադարձեց լռությամբ և մի կարճ մեկնաբանությամբ՝ առանց փաստարկների։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո կրկին «արշալույսները խաղաղ չեն»՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմում։ Ռոբերտ Քոչարյանի փաստարկված պնդումները, Սերժ Սարգսյանի թիմակից պատգամավորների կողմից տարածված ստերի հերքումները ծանր դրության մեջ դրեցին հակառակ կողմին։

Հարցազրույցից օրեր անց Սերժ Սարգսյանը պետք է ներկայանար դատարան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին վաղեմության ժամկետն անցած գործով երրորդ նախագահին հրավիրել էր դատարան։ ՀՀԿ-ում սպասում էին, որ դատարանի բակում Սերժ Սարգսյանը այնպիսի պատասխաններ կտա Ռոբերտ Քոչարյանին, որ «քարը քարին չի մնա»։ Չէ՞ որ շեֆը տարիներ շարունակ հավատացրել էր, թե Ռոբերտ Քոչարյանի մասին բացառիկ տեղեկությունների է տիրապետում, և այդ տեղեկությունները մշտապես իրեն կպաշտպանեն երկրորդ նախագահի հնարավոր հակահարվածից։

Սակայն ՀՀԿ-ականներին սպասում էր մեծ հիասթափություն։ Սերժ Սարգսյանը ոչ միայն չկարողացավ հակադարձել Ռոբերտ Քոչարյանի փաստարկված պնդումներին, այլև բավականին ընկճված տեսք ուներ՝ ասելու բան չունեցող մարդու նման։

Իր ճեպազրույցում, լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, թե՝ ըստ Քոչարյանի թիմակիցների, 2018-ին «մերժեցին» Սերժ Սարգսյանին, իսկ կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, Սարգսյանը պատասխանեց. «Մեկ տարի նստելը հերոսություն չէ»։ Համաձայնեք, որ շատ թեթև պատասխան էր։

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո հարյուրավոր քաղաքացիներ մեկ պատասխան ունեին՝ «այո՛, Նիկոլի օրոք նստելը հերոսություն չէ, Նիկոլի հետ 7 ամիս նույն ամառանոցային տարածքում, դուռ դռան ապրելն է հերոսություն»։ Այս հարցում Սերժ Սարգսյանը, իրոք, մրցակից չունի. նա միակն էր, որ մերժվելուց հետո ապրում էր «թրքահպատակ» (իրենք են պնդում) Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ։