Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է ժամանել միանգամից Պրահայից, որտեղ քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն: