Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կհանդիպի հայ համայ...

Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիա կատարելիք այցի ընթացքում  հանդիպելու է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից:

«Սիրելի´ հայրենակիցներ, վաղը Վիեննայում` Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում, տեղի կունենա իմ հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրել է Նիկոլ Փաշինյանը: