Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկ...

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության ամմուլի ծառայությունից։

 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ չափազանց բարդ այս ժամանակաշրջանում նա պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը:

 «Մեր քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,–ասաց Փաշինյանը: