Այս պահին ընթանում է #SutNikol նախաձեռնության կազմակերպած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են ստանում բոլոր այն մասնակիցները, ովքեր ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կամ իր ասած ստերը՝ արվեստի միջոցով:
Մրցանակները երեք անվանակարգերում էին՝ լավագույն նկար, լավագույն տեսանյութ, լավագույն տեքս՝ յուրաքանչյուրը՝ 1000-ական ԱՄՆ դոլար մրցանակով, և երկու հատուկ մրցանակներ՝ 250 և 500 ԱՄՆ դոլար մրցանակներով:

Հատուկ մրցանակի է արժանացել Նիկոլ Փաշինյանը, ում կատարված խոստումների մասին պատմող տեսանյութը ևս տեղադրվել էր էջում՝ որպես մասնակից: Կազմակերպիչներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է 3-օրյա ժամկետում մոտենալ և ստանալ մրցանակը, այդ ընթացքում չմոտենալու դեպքում մրցանակը՝ 250 դոլարը, կփոխանցեն Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամին:



