Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «գրպանում» է

Երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ձայնագրությունը, որն ըստ իրեն պետք է ստիպեր հանրությանը «թքել Փաշինյանի երեսին»։ Ձայնագրությունն իհարկե հակառակ էֆեկտն ունեցավ, բայց դա չխանգարեց ընդդիմադիրներին «բարոյական հաղթանակ» տոնել։

Երրորդ նախագահը իր առաջին ելույթում խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին առնչվող տեղեկությունների։ Երեկ արդեն նա ասաց, որ  ուրիշի ընտանիքի կեղտոտ սպիտակեղենը դուրս չի հանի։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի «կեղտոտ սպիտակեղենը» իր մոտ, բայց այն չի հանրայանացնի։ 

Հետաքրքիր է, որ իսկզբանե որևէ մեկը չէր էլ սպասում Փաշինյանի ընտանիքի մասին արատավորող նյութերի, դրա մասին առաջինը խոսել է հենց ինքը՝ երրորդ նախագահը։ Այս ամենը մի բան կարող է նշանակել, որ եղած կոմպրոմատներով Սերժ Սարգսյանը իր «գրպանում է պահում» Նիկոլ Փաշինյանին ու չի ուզում կորցնել ստեղծված իրավիճակը։ Սարգսյանը լավ է հասկանում, որ կոմպրոմատը մեկ անգամ կարելի է աշխատեցնել, իսկ հետո այն արդեն որևէ մեկին պետք չէ։ Քանի կոմպրոմատը կա ու այն հրապարակված չէ, ապա այն դեռ ազդեցիկ գործիք է։ 

Այս ամենի ֆոնին նաև մեկ այլ հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց պաշտոնաթող նախագահին կոմպրոմատներ գործող իշխանության ղեկավարի ընատնիքի մասին կոմպրոմատներ։