Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն, տեղեկացնում է նրա ֆեյսբուքյան էջը:

«Այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Այցի շրջանակում մայիսի 12-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ»,– ասվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: