Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Գաբրիելյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 4-ին: