Ինչ են խոսել Փաշինյանն ու Էրդողանը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նշել է, որ զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ: