Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու որոշման մասին: Վարչապետը կառավարության նիստում նշեց, որ Հակոբ Արշակյանը լքում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ում կփոխարինի Հայկ Չոբանյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Արշակյանին կատարած աշխատանքի համար, ըստ էության զրոյից նոր նախարարություն է ձևավորվել, ինչը բավականին բարդ աշխատանք է և որն արվել է բավականին լավ:
Ուզում եմ հաջողություններ մաղթել պարոն Չոբանյանին՝ նախարարի կարգավիճակում գործունեության ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ապրիլի 1-ի նիստում ընդունված որոշմամբ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: