Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով:
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնության գործադրումով) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք ռազմամթերք պահելու) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Հարավարևմտյան թաղամասում ժ. 22.30 ի սահմաններում ոմն Արթւր Այվազյան հարձակվել էր «Ելք» դաշինքի անդամների, մասնավորապես Հայկ Սարգսյանի վրա, բռնություն գործադրել և խախտել հասարակական կարգը: Արթուր Այյվազյանն էլ իր հերթին ասել էր, թե իր նկատմամբ են բռնություն կիրառել:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ զինված հարձակում է եղել իրենց դաշինքի անդամների նկատմամբ:



