Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Բիշքեկ, որտեղ նախատեսված են ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը։

Հայաստանն այդ հանդիպումներում ներկայացնելու է երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։