Նիկոլ Փաշինյանը բուքմեյքերներին հորդորեց չփչա...

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ընդունվել է օրենք, որն արգելում է կանխիկ դրամով խաղադրույքների կատարումն օնլայն խաղային հարթակներում։ «Նաև ուզում եմ շեշտել, որ ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ թաքնված գովազդի օրինակներ մենք շարունակաբար տեսնում ենք։ Գտեք ձևերը և թաքնված այդ գովազդները վերացրեք, ընդհանրապես որևէ տեղում մենք չտեսնենք։ Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունեք։ Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, մեր տնտեսվարողներին էլ խնդրում եմ, հավաքեք ձեր գովազդները, որոնք նմանվում են թաքնված թակարդների։ Եվ պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել։ Չպետք է որևէ տեղ լինի օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ»,- հավելեց նա։