
Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց անկլավների մասին։
Նա կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը, որ ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են հայկական վերահսկողության ներքո։