Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանց ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:



