Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Գևորգյանը հայտնել է, որ բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։