Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
Հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:
Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը:
Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է ՌԴ վարչապետի ուղերձում: