Արձանագրենք, որ փաստորեն հայաստանյան հասարակությունը, եւ ինչու միայն հայաստանյան հասարակությունը՝ նաեւ ադրբեջանցիները, մասնակիորեն նաեւ ռուսները, ամբողջովին ծանոթ չէր այն բանին, թե ինչի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ մենք դրան ականատես եղանք։ Երբ մարդը, ըստ էության ոչ հավասարակշիռ, գուցե եւ ոչ սթափ վիճակում դուրս է գալիս ընտրարշավի, անում է հայտարարություններ, որոնք ամենեւին չեն համապատասխանում քաղաքական գործչի, պետության ղեկավարի կեցվածքի եւ ունենալիք բառապաշարի հետ, ակամա սկսում ես մտածել, իսկ ինչպես է մի ողջ երկիր ու հանրություն ապրել կամ ապրում նրա ղեկավարությամբ։ Դե իհարկե, պատասխանը շատ պարզ է, որովհետեւ ներկայիս իրականությունը արդեն պատասխանն է այս հարցի։ Սակայն այնուհանդերձ, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մարդկային իմաստով մերժելի է ու նողկալի, այն բեմականացումը, որը երեկ խաղարկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «Աշոտիկին գերի հանձնելու» ընդհանուր վերնագրի ներքո։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ հաստատ Ադրբեջանում Իլհամ Ալիեւը չի պատասխանելու Փաշինյանի ցնորամիտ հայտարարություն-առաջարկին։ Ի վերջո սա միջնադարը չէ, որ ինչ-ինչ հարցեր լուծվեն նման պատվո պատանդառությամբ եւ այլն։ Փաշինյանի արածը սովորական էժանագին շոու էր։ Սակայն այդ շոուն ցույց տվեց, որ Փաշինյանը հարկ եղած դեպքում պատրաստ է ուրանալու նաեւ իր զավակներին, ինչու չէ, գուցեեւ կնոջը, միայն թե ինչ որ կերպ կարողանա ձգձգել իշխանության ղեկին իր մնալը։ Ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանի ըստ էության պոպուլիստական պոռթկման մեջ ասված հայտարարությունը դարձավ «պասերով ֆուտբոլ» արդեն Աշոտ Փաշինյանի եւ «Իմ քայլական» որոշ ներկայացուցիչների կողմից։Հասկանալի է շարժառիթը, մարդիկ փրկում էին Նիկոլ Փաշինյանի դեմքը հերթական խայտառակությունից, փորձում էժան հայրենասիրության հերթական դոզայով կերակրել «զոմբիների ֆան ակումբին» ու «ջուջուլակեր կանանց»։ Արդյունքում, արդեն ուշ երեկոյան այս ողջ ֆարսի վրա սկսեցին լիաթոք ղժժալ ադրբեջանցիներն ու ռուսները սոցկայքերում, իհարկե չմոռանալով հայհոյանքների հերթական խմբաքանակը «նվիրել» Նիկոլ Փաշինյանին։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանից ըստ էության ողջամիտ խոսք լսելն արդեն անիմաստ է։ Ու սա պետք է հասկանա Հայաստանի այն քաղաքացին, որ դեռ չի կողմնորոշվել, թե մասնակցի արդյոք ընտրություններին թե ոչ, կամ ում քվե տա։ Պատասխանը մեկն է՝ պետք է մասնակցի եւ քվե տա նրանց, ովքեր կկասեցնեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։



