Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է...

«Հրապարակը» գրում է ․ Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով՝ մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»։ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիեւը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել, դա ոչ թե ներկայիս 29 հազար 743 ք/կմ-ն է, այլ՝ 10 կամ 15 հազարը, հետեւաբար, պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչի» պատմությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 30․ 05․ 25 թ համարում։