Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթար...

Տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,– գրել է նա։

Նշենք, որ Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։


Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։