Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016-ի ապրիլի 2-ին սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Այդ առիթով այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը: