Տեսանյութ․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը...

Շատերի համար շարունակում է տանջալից հարց մնալ, թե ինչպես են շարունակում իշխանական վայելքները վայելել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, երբ իրենց գործունեության պատճառով Հայաստանը հայտնվել է խորը փոսում ու վերջին հինգ տարիների ընթացքում աննախադեպ դժբախտություններ են տեղի ունեցել։

Հանրությանը տանջող այս հարցն իրականում իր պարզ պատասխանն ունի։ Բանը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անհաղորդ են տեղի ունեցող դժբախտություններին։ Այն ինչ տեղի է ունենում շարքային քաղաքացու հետ՝ նրանց իշխանական իրականությունից հետո է ու բնական է, որ իրենց համար ամեն բան շարունակում է հարթ ընթանալ։

Հայաստանը անցել է աղետալի պատերազմի միջով, ընդ որում մի քանի փուլով ու հիմա էլ այն շարունակվում է, ապրզապես սողացող տեսքով։ Վերջին երկու տարվա ընթացքում հազարավոր հայաստանցիներ են զոհվել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հանցավոր սխալների պատճառով, բայց զարամնալիորեն այդ պատերազմն անգամ մեկ իշխանավորի կամ  նրա ընտանիքի անդամի մազին չի կպել։ Պարզ է, որ Փաշինյանի ու իր թիմակիցների համար պատերազմ տեղի չի ունեցել։

Փաշինյանի ու իր թիմի բերած պատերազմի պատճառով հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց տներն ու բիզնեսները, իսկ իշխանավորները հակառակը՝ տուն չունեցողները արդեն տուն ունեն, իսկ ոմանք անգամ հասցրել են դղյակներ կառուցել, բիզնես չունեցողները բիզնես ունեն, իսկ ամենափոքր բիզնես ունեցողն արդնե օլիգարխ է դարձել։ Այս դեպքում էլ պարզ է որ շարքային հայաստանցու հոգսը հասկանալի չի լինի իշխանական թիմին։ Հենց այս պատճառով է, որ իշխանավորները պնդում են, որ հայաստանցիները սկսկել են լավ ապրել, այն դեպքում երբ աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Երբ նրանք ասում են, որ հայաստանցիները սկսել են լավ ապրել՝ իրենք իրականում իրենց նկատի ունեն ու չեն ստում, քանի որ փաբերում պարտքով գարեջուր խմողներն իսկապես սկսել են լավ ապրել։

Այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ հայ հանրությունը չի գտել ճանապարհ իշխանավորներին իրնեց հոգսերի հաղորդակիցն ու կրողը դարձնելու։ Օրինակ աշխարհում էական դեր ունեցող Ճապոնիայում գտել են այս խնդրի լուծումը։ Այդ երկրում կա մի կանոն, որը ստիպում է իշխանավորին ապրել քաղաքացու հոգսով։ Ճապոնիայում, եթե որևէ մարզում աղետ է տեղի ունենում, ապա այդ մարզի ղեկավարն ու իր կինը պետք է մինչև հետևանքների վերացումը ապրեն այն պայմաններում, որում ապրում են աղետի մեջ հայտնված քաղաքացիները։ Ընդ որում եթե կա հնարավորություն ապրելու ժամանակավոր քարե կացարանում կամ վրանում, ապա պաշտոնյան ու իր կինը պետք է ապրեն վրանում։ Այս կանոնը, ավանդույթը ստիպում է պաշտոնյաներին ավելի արդյունավետ աշխատել, քանի որ հակառակ պարագայում իրենց վատ աշխատելու հետևանքները կրում են հենց իրենք։

Հիմա պատկերացրեք, թե կիսախարխուլ տնակներում և վրաններում հայտնված զինվորների խնդիրը որքան արագ կլուծվեր, եթե նույն պայմաններում ապրեին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը։

Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դժվար ինքնակամ գնան ու բնակություն հաստատեն սահմանամերձ որևէ գյուղում տեղակայված վրանում, ապա պետք է հուսալ, որ այդ պայմաններում ապրող զինվոների ծնողները, որպես ամենալեգիտիմ պահանջատերեր կստիպեն նրանց ապրել վրանում, քանի իրենց որդիներն ապրում են այդ պայմաններում։ 

 

Հ․Գ․ Եթե ավելի անկեղծ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի որակի նման գործիչը իհարկե չէր կարող Ճապոնիայի նման երկրում վարչապետ դառնալ, իսկ եթե որևէ դժբախ որոշմամբ դառնար էլ, ապա զինվորներին նման վիճակի հասցնելու համար վաղուց ձերբակալված կլիներ ու չէր էլ հասցնի այդ պայմաններում ապրել իր կնոջ հետ։ Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որակի մարդը ոչ միայն վարչապետ է դառանում սուտ խոստումներով, այլև մի ամբողջ սերուդն զոհելուց հետո ընտրվում է այդ սերունդների ծնողների ու հարազատների մեծամասնության կողմից։