Նիդեռլանդների պաշպանության նախարարը հայտարարե...

Նիդեռլանդների պաշպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները ստացել են առաջին F-16 կործանիչները, որոնք տրամադրել է իր երկիրը։ Բրեքելմանսը, որն այցելել է Ուկրաինա, հոկտեմբերի 6-ի երեկոյան X սոցցանցում գրել է, որ կարող է առաջին անգամ հաստատել Ուկրաինայի ԶՈւ-ին առաջին նիդեռլանդական F-16-ների տրամադրման մասին։ «24 ինքնաթիռների մնացած մասը կմատակարարվի հաջորդ ամիսների ընթացքում»,- գրել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը՝ չնշելով, թե քանի կործանիչ է մտել առաջին խմբաքանակի մեջ։ Նա նաեւ ընդգծել է, որ անձամբ համոզվել է Ուկրաինային կործանիչներ տրամադրելու անհրաժեշտության մեջ։ «Խարկովում ես տեսա ռուսական ավիահարվածների ավերածությունները եւ մշտապես լսում էի օդային տագնապի ազդանշանները»,- գրել է նա։