Նիդեռլանդների խորհրդարանը հավանություն է տվել...

Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ուկրաինա խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին՝ Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում։ Դրա մասին հաղորդել է NOS հեռուստաալիքը։

Երկրի խորհրդարանը կառավարությանը կոչ է անում «կառուցողական դիրքորոշում» ընդունել Ուկրաինայում «հետպատերազմյան խաղաղապահ ուժերին» Նիդեռլանդների մասնակցության հարցում, ասված է փաստաթղթում։ Պատգամավորներն ընդգծել են, որ իրենք տեսնում են, որ թագավորությունն ակտիվ դեր է խաղում Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի դեպքում կայունության ապահովման գործում։

Ըստ Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոոֆի՝ երկրի իշխանությունները բաց են երկխոսության համար՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ագրեսիայի ենթարկված Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելության առնչությամբ։ Միաժամանակ Նիդեռլանդների ծայրահեղ աջ Ազատություն կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է, որ չի աջակցելու թագավորության զորքերը Ուկրաինա ուղարկելուն։ Նա նշել է, որ «չպետք է գերագնահատել Ռուսաստանի սպառնալիքը»։

Կանաչների ձախ լեյբորիստական ​​կուսակցությունը (GroenLinks–PvdA) աջակցել է զորքեր ուղարկելու առաջարկին, թեև դաշինքի խոսնակն ասել է, որ «դեռ վաղ է քննարկել» հոլանդական ռազմական զորախմբի Ուկրաինա տեղակայման հարցը: Զորքեր ուղարկելու մասին վերջնական որոշումը կընդունի երկրի կառավարությունը, նշում է NOS-ը։