ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը...

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն, շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի Ծաղկահովիտ համայնքում:

Նոյեմբերի 13-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն, ծառայություններ կմատուցվեն Ալագյազ համայնքում։