Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում առաջիկա տարում պլանավորում ենք 30 տոկոսով կրճատել և օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերի թիվը»,- ասել է Սարգսյանը։



